Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Իմ մտքերն այնտեղ են

Իմ մտքերն այնտեղ են
07.01.2024 | 13:20

2020 թվականն էր։ Պատերազմ էր։ Արցախում էի։

Այս գյուղում մեկ-երկու բնակիչ էր մնացել։ Գիշերով եկանք, մի կերպ այս տունը գտանք, տան տիրոջ եղբորն էլ մոտակա դիրքերից իջեցրինք, որ դուռը բացեն, գիշերենք։ Առաջին անգամ էր, որ հետներս ուտելու հաց չէինք վերցել։ Այլ կարևոր բաներ կար, ուտելու մասին չէնք էլ մտածում։ Այդ գիշերն էլ անցկացնելը, այս տանը հարաբերական էր։ Պատուհաններին հաստ ադեալներ, որ դրսից լույս չերևա, չռմբակոծեն։

Ես էլ, ինչպես միշտ, չքնեցի, տղաների քունն էի հսկում։ Լույսը բացվեց, ծանր զենքերի թմբկահարությամբ անցկացրած գիշերից հետո։ Մեկ-մեկ այնպես էր խփում, որ շուրջներս, լքված տներից ինչքան շուն կար, եկան ու մեր մնացած տան դուռն էին ջարդում։ Մի երկուսը մտան, հանել չստացվեց։ Վախենում էին շները։ Զուգարանն էլ դրսում էր։ Որ հանկարծ դուրս էի գալիս, հետս դրանք էլ էին գալիս։ Հիմնականում ցեղական շներ էին։ Ափսոս, շատերի ճակատագիրն այդպես էլ չիմացա ի՞նչ եղավ, երբ Արցախը դատարկեցին ու նվիրեցին թշնամուն։ Առավոտյան էլ դուրս եկա, տեսնեմ լիքը լվանալու սպասք։ Սկսեցի լվանալ ու այս պահը ֆիքսեց Hrach Kazaryan - ը։

Գուցե անհաջող նկար է, բայց իմ մտքերն այնտեղ են ու հիշողությունս չի դադարում առանց Արցախ իրականությունը ընկալել։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Երնե՜կ նորից նույն թիվը լիներ ու ես ամիսներով աման լվանայի, կամ զինվորների քունը հսկեի,միայն թե Արցախս չհանձնեին:

Դիտվել է՝ 9493

Մեկնաբանություններ

/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ